Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացին վերաբերող հարցեր

08 Դեկտեմբեր, 2022 21:48
Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։

Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ Կապսի ջրամբարի մրցութային գործընթացը, ջրամբարի կառուցմամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի վերաբնակեցման գործընթացը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրում առկա խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին