Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի որոշ սահմանափակումներով

08 Դեկտեմբեր, 2022 21:30
Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի որոշ սահմանափակումներով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

 

Լրահոս

Դիտել ավելին