Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ տարված վերարկուի գրպանից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

08 Դեկտեմբեր, 2022 20:46
ՔԿՀ տարված վերարկուի գրպանից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․ Ս․-ի անվամբ քաղաքացի Խ․ Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում են  ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Կալանավորի համար բերված վերարկուի ձախ կողմի վերևի գրպանից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթ, որում առկա են եղել ընդհանուրը 4․0 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։

 

Լրահոս

Դիտել ավելին