Կարևոր իրադարձություններ

Կարեն Փթուկյանը՝ ՀՀ ՔԿ-ի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

08 Դեկտեմբեր, 2022 20:30
Կարեն Փթուկյանը՝ ՀՀ ՔԿ-ի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը

Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը:

Աշխատանքային գործունեություն
1999-2001թթ. - ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳԲ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ:
2001-2011թթ., 2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ:
2011-2012թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Անիի ավագ քննիչ:
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ:
2014-2016թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ:
2016-2018թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:
X-XI.2018թ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ:
2020-2022թթ. - ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

 

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին