Կարևոր իրադարձություններ

Լուիս Էնրիկեն լքում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

08 Դեկտեմբեր, 2022 16:35
Լուիս Էնրիկեն լքում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ազգային հավաքականի դուրս մնալուց հետո լքել է զբաղեցրած պաշտոնը։

Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Լուիս Էնրիկեի հետ միասին հեռացան նրա մարզչական շտաբի բոլոր ներկայացուցիչները։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Իսպանիայի հավաքականը պետք է նոր փուլ սկսի։ Նա կշարունակի զարգացնել Լուիս Էնրիկեի և նրա անձնակազմի կատարած աշխատանքը։

«Իսպանական թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում Էնրիկեին և նրա թիմին հետագա կարիերայում: Մարզիչը վաստակել է ազգային հավաքականի և ողջ ֆեդերացիայի անձնակազմի սերն ու հիացմունքը, որը միշտ կլինի նրա տունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2019 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ։

Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիան 1/8 եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Մարոկկոյին։

 

Լրահոս

Դիտել ավելին