Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հիմա իր լրացումներն է անում խաղաղության պայմանագրի տեքստի վրա. ԱԽ քարտուղար

08 Դեկտեմբեր, 2022 15:30
Հայաստանը հիմա իր լրացումներն է անում խաղաղության պայմանագրի տեքստի վրա. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրին.

«Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում:

Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա, շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Նրա խոսքով՝ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին