Կարևոր իրադարձություններ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Սևանա լճում ուշեղացված միջոցառումներ կիրականացվեն

08 Դեկտեմբեր, 2022 15:07
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Սևանա լճում ուշեղացված միջոցառումներ կիրականացվեն
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
 
 
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
 
Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
 
 Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
 

Լրահոս

Դիտել ավելին