Կարևոր իրադարձություններ

Նկարիչների միությունը 90 տարեկան է

08 Դեկտեմբեր, 2022 14:03
Նկարիչների միությունը 90 տարեկան է

Հայաստանի նկարիչների միությունը տոնում է իր հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ուղերձ է հղել.

«Այս տարիների ընթացքում միությունը կարողացել է իր հարկի տակ հավաքել հայ անվանի արվեստագետների և իր առաքելությանը հավատարիմ հանրահռչակել կերպարվեստի տարբեր գործիչների։

Այո՛, այս 90 տարիների ընթացքում արվեստի այս կարևոր օջախը ունեցել է և ձեքբերումներ և ծանր օրեր, բայց դիմակայելով ամեն փորձությունների մինչ օրս կարողացել է պահպանել իր ինքնությունը և իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության մշակութային ասպարեզում։

Հայաստանի նկարիչների միությունը կարևորելով երիդասարդ սերնդի, արդի արվեստի ժամանակների պահանջների և ավագ սերնդի փոխգործակցության կապը կարողանում է ապահովվել պարարտ մշակութային դաշտ կազմակերպելով բազմազան ցուցահանդեսներ և նախագծեր թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային մշակութային հեղինակավոր հարթակներում, բարձր պահելով մեր հանրապետության անունը։

Որպես Հայաստանի նկարիչների միության նախագահ սրտանց շնորհավորում եմ մեր միության բոլոր անդամներին և արվեստասեր հասարակությանը Հայաստանի նկարիչների միության 90-ամյա հոբելյանի առթիվ և Նկարչի միջազգային օրվա առթիվ մաղթում երկար տարիների բեղմնավոր և արվեստով լի ստեղծագործական կյանք»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին