Կարևոր իրադարձություններ

Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հայ-ամերիկյան կապերին աջակցելու համար

08 Դեկտեմբեր, 2022 13:05
Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հայ-ամերիկյան կապերին աջակցելու համար
Այս ամիս լրանում է դեսպան Թրեյսիի պաշտոնավարման շրջանը Հայաստանում, և այս օրերին նա հրաժեշտի հանդիպումներ է ունենում այն բազմաթիվ գործընկերների հետ, որոնց հետ սերտորեն աշխատելու պատիվ է ունեցել այս ժամանակահատվածում։
 
Երեկ նա հանդիպեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհակալություն հայտնելու նրան և արտաքին գործերի նախարարության թիմին հայ-ամերիկյան կապերին աջակցելու համար։ Դեսպանը գովեստով հիշատակեց դեսպանության և արտաքին գործերի նախարարության արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։
 
 
Արտգործնախարար Միրզոյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար դեսպան Թրեյսիին պարգևատրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվո մեդալով։

 

Լրահոս

Դիտել ավելին