Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» կոնֆերանսին

08 Դեկտեմբեր, 2022 10:46
Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» կոնֆերանսին

2022թ. դեկտեմբերի 6-7-ը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպություների մասնակիցների և երկրների առաջնորդների։

Հայաստանից նաև ներկայացված են եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես` կոռուպցիայի կախարգելման և պայքարի հարցում։

Կոնֆերանսի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խնթանելու շուրջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին