Կարևոր իրադարձություններ

Չինաստանում քովիդի սահմանափակումները թուլացել են

08 Դեկտեմբեր, 2022 10:22
Չինաստանում քովիդի սահմանափակումները թուլացել են

Չինաստանի կառավարությունը վերջին շաբաթների ցույցերի ճնշման ներքո հայտարարել է իր խիստ՝ «Զրո COVID» քաղաքականությունը թուլացնելու մասին:

Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, երկրի առողջապահության ազգային հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի պետխորհրդի կանխարգելման և վերահսկման համատեղ մեխանիզմը հրապարակել է 10 նոր միջոց, որոնք թույլ են տալիս մեղմ կամ առանց ախտանիշների վարակվածներին տանել կարանտին և նվազեցնել նուկլեինաթթվի թեստավորման հաճախականությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին