Կարևոր իրադարձություններ

Լուսավորները գնացին, մենք մնացինք խավարի մեջ. չենք ապրում, պարզապես շնչում ենք. «Փաստ»

08 Դեկտեմբեր, 2022 09:41
Լուսավորները գնացին, մենք մնացինք խավարի մեջ. չենք ապրում, պարզապես շնչում ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վան Ասլանյանն Արարատի մարզի Շաղափ գյուղից էր: Դեռ փոքրուց առույգ ու ժիր տղան անսահման սեր ուներ դեպի սպորտը, դպրոցում աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ:

«Վանս բոլորի համար է ամենալավը, ոչ միայն իմ: Ազնիվ էր ու բարի, ընկերասեր: Միշտ օգնում էր իրենից թույլերին, պաշտպանում, թույլ չէր տալիս, որ նեղացնեն: Աչքի է ընկել իր լավագույն հատկանիշներով: Երեք որդիներիցս կրտսերն է Վանս: Աշխարհի ամենաերջանիկ ծնողներն ենք, որ նման երեխաներ ենք ունեցել: Միշտ գովեստի խոսքեր ենք լսել նրանց մասին, երբեք գլուխներս կախ ման չենք եկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանի մայրիկը՝ տիկին Մելանյան: Վանի հետաքրքրությունների շրջանակը սպորտի շուրջ էր՝ բռնցքամարտ, ֆուտբոլ, խառը կարատե: Մայրիկի բնորոշմամբ՝ որտեղ սպորտ կար, Վանն այնտեղ էր:

«Շատ մեդալներ ու պատվոգրեր ունի, առաջին ու երկրորդ տեղեր է զբաղեցրել տարբեր մրցաշարերում: Իրեն ամենից շատը սկսել էր հետաքրքրել ֆուտբոլը»,-հավելում է նա: Երբ գալիս է ծառայության մեկնելու ժամանակը, Վանը ցանկանում է ԴՕՍԱԱՖ ընդունվել՝ ավտոդպրոց. «Այնտեղ պարզեցին, որ Վանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, թույլ չտվեցին ավտոդպրոցում սովորել: Մի քանի անգամ ստուգումների ենք գնացել: Սրտի խնդրի պատճառով կարող էր ավելի ուշ մեկնել ծառայության, անգամ ազատվել: Բայց Վանս կտրականապես մերժեց՝ եթե հանկարծ ինչ-որ բան անեք, տնից կփախչեմ, կամավոր կգնամ զինծառայության: Պետք է ծառայեմ»:

Մայրիկն ասում է՝ ծառայության հանդեպ այս մղումը, հայրենիքի հանդեպ սերն իր մեջ միշտ է եղել: «Մի տեսանյութ ունի ընկերների հետ, երևի 14 տարեկան կլինի, ասում է՝ երբեք Շուշին թուրքին չենք թողնի: Այդ տեսանյութը մեզ իր ընկերն է փոխանցել, այն միայն վերջերս ենք տեսել: Միշտ ասում էր՝ կծառայեմ, իմ անունը կլսեք: Մեծ տղաս էլ է Արցախում ծառայել, ծառայության մեկնեց, Քառօրյա պատերազմի օրերին Շուշիում էր: Երբ զորացրվեց, Վանս ասում էր՝ ես կծառայեմ, դուք կլսեք, թե ծառայելն ինչպես է լինում: Ինչո՞ւ էր այդպես ասում… Շատ էր սիրում Հայոց պատմությունը: Երբ փոքր ժամանակ իր համար գիրք էի կարդում, ստիպում էր ֆիդայինների մասին կարդալ՝ Անդրանիկի, Գևորգ Չաուշի, սիրում էր Մոնթեին, հպարտանում էր նրանով»:

2020 թ.-ի հունվարի 13-ին մեկնեց ծառայության: «Մեկ օր անգամ չի տրտնջացել ծառայությունից: Հիշում եմ՝ մի անգամ հարցրեցի՝ սնունդը ո՞նց է, ասաց՝ մամ, էլ նման հարց չտաս: Զանգել ես, հարցրու՝ ոնց եմ, ինչ կա, չկա: Ամեն ինչ շատ լավ է: Հրաշալի ընկերներ ուներ, ծառայության ընթացքը շատ լավ էր անցնում»: Ծառայության հենց առաջին օրերին Վանն աչքի է ընկնում: «Մի սերժանտ ասել էր՝ քեզ պետք է հետախուզական վաշտ տանեմ: Ամուսինս խորհուրդ տվեց՝ բարդ է հետախույզի գործը, հրաժարվի՛ր: Զորակոչվելուց վեց ամիս անց զանգահարեց՝ ինձ ուղարկում են Հոկտեմբերյան, սերժանտական կուրսերի: Զարմացանք, քանի որ, սրտի խնդիրը պատճառ բերելով, ավելի վաղ իրեն մերժել էին: Վանին տղաներից Հայկ Կիրակոսյանն էր ընտրել: Հայկն էլ է զոհվել»,-որդու ծառայության օրերն է վերհիշում մայրիկը:

Մի քանի օր հետո Վանը ծնողներին ասում է, որ Հոկտեմբերյան չի գալիս, արդեն սերժանտի կոչում են տվել, հետո արդեն՝ դիրքի ավագ: «Չգիտեմ էլ, թե ինչպես է իրեն դրսևորել, որ այդքան աչքի է ընկել: Իր ընկերներից Ենոքը, որը հրաշքով է ողջ մնացել, պատմում է՝ Վանի վաշտը Հադրութի ամենակարգապահ վաշտերից մեկն էր»: Պատերազմի մասին:

«Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջել էր, զանգեց տուն՝ պա՛պ, կարո՞ղ ես 5000 դրամ փող ուղարկել: Ամուսինս միշտ 20 հազար դրամի չափով ուղարկում էր, գուցե պետք գար: Զարմացավ, որ այդքան քիչ ուզեց: Երևի արդեն հասկացել էին, թե ինչ է կատարվում, այդ գումարն այդպես էլ չի ծախսել: Սեպտեմբերի 26-ի երեկոյան տղաներին Ֆիզուլի էին տարել: Սա արդեն ուրիշներից ենք իմացել, Վանս որևէ բան մեզ չի ասել: Հետո ենք արդեն իմանում, որ տղաներն առաջնագծից էլ առաջ են եղել, 11 դիրք են գրավել: Նկար էլ ունի՝ թուրքի դրոշի վրա կանգնած:

Վանիս ընկերներն են շատ բաներ պատմում: Դվինից Գոռս էլի Վանիս հետ է եղել, գալիս-գնում է մեր տուն: Պատմում է՝ տեսել են, թե ինչպես են վարվել մեր գերիների հետ: Վանը բոլորին Հադրութի՝ իրենց դիրքերում կառուցված մատուռում է հավաքել, երդվել են, որ որևէ դեպքում գերի չեն ընկնելու, իսկ հետո նռնակներ է բաժանել բոլորին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին