Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

07 Դեկտեմբեր, 2022 23:05
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝  ցած նետվելով Դավիթաշենի կամրջից.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Գ. Պ-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին