Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի բնակելի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է կնոջ կախված դի

07 Դեկտեմբեր, 2022 22:36
Վարդենիսի բնակելի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է  կնոջ կախված դի

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։ 

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։   

 

Լրահոս

Դիտել ավելին