Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի հրավեր՝ Պարեկային ծառայությունում

07 Դեկտեմբեր, 2022 20:20
Աշխատանքի հրավեր՝  Պարեկային ծառայությունում

Աշխատանքի հրավեր Պարեկային ծառայությունում՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի համար. հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում հայտարարվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ:

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:

Մանրամասների համար՝ անցեք հղումով

https://www.edupolice.am/news/view/hayt071222.html

 

Լրահոս

Դիտել ավելին