Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ՌԴ գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը

07 Դեկտեմբեր, 2022 20:08
ՌԴ գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի ու ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը:

Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ հանցավորության դեմ պայքարում Ռուսաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը:

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ևս մեկ անգամ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ պատրաստակամ են խորացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը՝ կոռուպցիայի, փողերի լվացման, ապատեղեկատվության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը, արտահանձնման ոլորտներում համագործակցությանը և այլն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև գործող համագործակցության փաստաթղթերին և ընդգծվել, որ դրանք երաշխիք են դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը:

 

Հանդիպման ավարտին Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանը Իգոր Կրասնովին 2023 թվականի հուլիսին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի դատախազության 105-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Իր հերթին Իգոր Կրասնովն Աննա Վարդապետյանին 2023 թվականին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին:

  
 

Լրահոս

Դիտել ավելին