Կարևոր իրադարձություններ

«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, նոնսենս է. Նիկոլ Փաշինյան

07 Դեկտեմբեր, 2022 20:00
«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, նոնսենս է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ում գյուղատնտեսության վիճակին, նշեց․

«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա  նոնսենս է, որովհետև ժամանակակից  բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ։

Նաև սա է պատճառը, որ մենք մշակում ենք իրականացնելու համար ակադեմիական քաղաքի գաղափարը, որտեղ համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ, պատշաճ մեխանիզմներով պետությունը խթանում է նրանց ծառայությունները հասանելի դարձնելու  ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին