Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելությամբ. Միրզոյան

07 Դեկտեմբեր, 2022 19:04
ՀՀ-ն շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելությամբ. Միրզոյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց․

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելությամբ։ Մենք այս հարցով, եթե կհիշեք, դիմել էինք տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին։ Այս ընթացքում նաև ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և այն արդեն ավարտվել է։ Այս պահին դեռ ընթանում է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, ժամկետը չի ավարտվել։ Այն կավարտվի դեկտեմբերի 19-20-ին։ Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունը և շարունակել պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին»։

 

Լրահոս

Դիտել ավելին