Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կբացվի իրանական ապրանքների առևտրի կենտրոն

06 Դեկտեմբեր, 2022 23:20
ՀՀ-ում կբացվի իրանական ապրանքների առևտրի կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» վերնագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրաշրջանառությունը այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է. նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել։ Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես համագործակցություն, որն առավել խթանելու համար պետք է ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը։

 

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն 100-ից ավել իրանական ընկերություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին