Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

06 Դեկտեմբեր, 2022 23:00
Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ահազանգ բնակելի տանը բռնկված հրդեհի մասին։ Մասնակի այրվել է տանիքի փայտյա կոնստրուկցիան։

Դեկտեմբերի 6-ին ժամը 18:51-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Իսահակյան 40 հասցեում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տան տանիքը։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, «Շտապ բժշկական օգնության» բուժաշխատողները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները։

Փրկարարներն իրականացրել են շիջման աշխատանքներ, բնակչությանը ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Հրդեհը մեկուսացվել է 19:09-ին, մարվել՝ 19:40- ին։

Նախնական տվյալներով հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել փայտե վառարանը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը։

Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է բնակիչներին Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին