Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ԲԿ է ընդունվել այրվածքներ ստացած 1.5 տարեկան երեխա

06 Դեկտեմբեր, 2022 22:57
Վանաձորի ԲԿ է ընդունվել այրվածքներ ստացած 1.5 տարեկան երեխա

Վանաձորի ԲԿ է ընդունվել այրվածքներ ստացած 1.5 տարեկան երեխա։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

Ըստ ծնողների՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով:

 Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ, փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:

Վանաձորի բժշկական կենտրոնը մեկ անգամ ևս կոչ է անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին