Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    416,5
    432,5

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը (տեսանյութ)

06 Դեկտեմբեր, 2022 20:57
Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպումը: Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը։ 

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։

Նախարարի տեղակալը  կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակույթին ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։

Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը: Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լատիֆ Ռաշիդին։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը: Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտների հետագա ծավալումը և զարգացումը՝ առանձնահատուկ ընդգծելով առևտրատնտեսական կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել  իրաքյան կողմի ջանքերը՝ Բաղդադում անցկացված Հնագույն քաղաքակրթությունների նախարարական 6-րդ ֆորումի կազմակերպման աշխատանքներում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու  հայ-իրաքյան հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին