Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Հանդիպում-քննարկումներ են եղել Փարիզի փոխքաղաքապետի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պաշտոնյաների, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահի, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հետ: