Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է վերապատրաստման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

06 Դեկտեմբեր, 2022 20:05
Անցկացվել է  վերապատրաստման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ:

Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում: Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանն առնչվող մի շարք հարցեր։


Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին