Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ. ՀՀ նախագահ (տեսանյութ)

06 Դեկտեմբեր, 2022 19:34
Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով նորանշանակ դեսպանին արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթել:

«Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ,  և դա պարտավորեցնող է մեզ համար, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախագահը, շեշտելով, որ փոխգործակցության համար լավագույն խթան կլինի հաջորդ տարի Եգիպտոսի նախագահի սպասվող այցը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Եգիպտոսի Հանրապետությունը Հայաստանում և իր նպաստն ունենալ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին նոյեմբերին Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցության համար:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկայիս շփումներին և տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին ու խոչընդոտներին և կարևորել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ իրականության ներկայացումը գործընկեր երկրների ներկայացուցիչներին:

Նորանշանակ դեսպանն անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային կովկասում խաղաղության հաստատմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին