Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

06 Դեկտեմբեր, 2022 17:35
Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ին բախվել են Ford Focus (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1960 թ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և ուղևորները (Գ․ Ղ․, ծնված 2010 թ., Մ․Խ․, ծնված 2012 թ. և Մ․Խ․, ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Գ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին