Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու ահազանգի հիման վրա ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

06 Դեկտեմբեր, 2022 16:31
Քաղաքացու ահազանգի հիման վրա ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Դիտարկման արդյունքում հայտաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն:

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին