Կարևոր իրադարձություններ

21 նոր փորձագետով է համալրվել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը

06 Դեկտեմբեր, 2022 15:42
21 նոր փորձագետով է համալրվել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը:
 
Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա ժամկետով Կենտրոնում աշխատել և միևնույն ժամանակ իրականացրել են մասնագիտական պրակտիկա, որակավորման հանձնաժողովի նիստի ժամանակ բանավոր քննության տեսքով՝ հարց ու պատասխանի ձևաչափով, կարողացել են իրենց մասնագիտական գիտելիքներրի շնորհիվ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից օրակարգում ներառված ինչպես մասնագիտական, այնպես էլ իրավական հարցերի:
Որակավորման հանձնաժողովը որոշել է փորձագետի որակավորում շնորհել թվով 21 մասնագետների:
 

Լրահոս

Դիտել ավելին