Կարևոր իրադարձություններ

Նախկին փոխոստիկանապետը՝ զինվորական դատախազի տեղակալ

06 Դեկտեմբեր, 2022 15:35
Նախկին փոխոստիկանապետը՝ զինվորական դատախազի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ՝ նաև առաջխաղացումների ձևով: Այս մասին հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝

· Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

· Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

· Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

· Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին