Կարևոր իրադարձություններ

Զինվորի տան տղաները դիտել են «Ռեքվիեմ» ներկայացումը (տեսանյութ)

06 Դեկտեմբեր, 2022 15:21
Զինվորի տան տղաները դիտել են «Ռեքվիեմ» ներկայացումը (տեսանյութ)
«Մեր տղաները 40 րոպե անշարժ ու անթարթ, հաճույքով, հուզմունքով, հիացմունքով, երբեմն՝ ցավով դիտեցին «Ռեքվիեմ» ներկայացումը: Անկեղծ ասած՝ նրանց վնասվածքների պարագայում այսպես հազվադեպ է լինում, որ ներկայացման ժամանակ դուրս չգան, չձանձրանան, վատ չզգան և այլն, բայց, փաստորեն ներկայացումը կարողացավ կլանել տղաներին: «Ռեքվիեմն» իրենց և իրենց զոհված ընկերների մասին է:
 
Ճիշտ ներկայացումը նույնպես կարող է հոգեթերապիա դառնալ: «Հետպատերազմյան տրավման բուժելու համար պետք է անցնել ցավի բոլոր փուլերի միջով, պարզապես դա պետք է տեղի ունենա ապահով միջավայրում: «Ռեքվիեմ» ներկայացումը ստեղծում է այդ ապահով միջավայրը»,-ասում է Զինվորի տան հոգեբաններից մեկը:
 
Ներկայացման երևանյան պրեմիերան տեղի ունեցավ Զինվորի տանը: Սա ստեղծագործական թիմի և ծրագրի հեղինակների հատուկ ցանկությունն էր, որ Զինվորի տան շահառուները առաջին հանդիսատեսը դառնային»,-գրված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին