Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

06 Դեկտեմբեր, 2022 15:10
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
«Ողջյունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր եմ գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, ինչպես նաև այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։
 
Դեսպան Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։ Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին