Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

06 Դեկտեմբեր, 2022 14:45
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհի 40-50-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ծաղկահովիտի տարածաշրջաններում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզում և Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին