Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

06 Դեկտեմբեր, 2022 14:40
 Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,-
 նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված Հանրապետության նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ կրթության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: Նախագահը կարևորել է միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումների ակտիվացում:

Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպանը, կարևորելով ԱՄԿ-ում և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունն, ընդգծել է, որ Նիկարագուան անվերապահ կերպով խաղաղության կողմնակից է և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման և բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին