Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

06 Դեկտեմբեր, 2022 14:11
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հետաձգել է այսօր նշանակված Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Պատճառն այն էր, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։

Դեկտեմբերի 5-ին գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։

Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ը։

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին