Կարևոր իրադարձություններ

Աշտարակցի չորս երիտասարդներ շրջափակել էին տունը, ծեծել տան անդամներին

06 Դեկտեմբեր, 2022 13:38
 Աշտարակցի չորս երիտասարդներ շրջափակել էին տունը, ծեծել տան անդամներին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա:

Քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը:

Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի և ընկերների ինքնությունը:

Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա և 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերը և բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին