Կարևոր իրադարձություններ

Աջափնյակում հերթական բակն է բարեկարգվել

06 Դեկտեմբեր, 2022 12:55
Աջափնյակում հերթական բակն է բարեկարգվել
Աջափնյակ վարչական շրջանում բարեկարգվեց հերթական բակը, որը նախկինում գտնվում էր անմխիթար վիճակում` բնակիչների կողմից ցանցապատված, սահմանազատված և գրեթե աղբանոցի վերածված:
 
Շինարարներ 11 հասցեի բակային տարածքն ամբողջությամբ մաքրվել է, ցանկապատվել է մետաղյա ճաղաշարով, ստեղծվել են խաղահրապարակ, ճեմուղիներ, կանաչ խոտածածկով ֆուտբոլի դաշտ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ: Փոխարինվել է բակի ոռոգման համակարգը և անցկացվել լուսավորության նոր համակարգ: Բակն այժմ անճանաչելիորեն փոխված է և հանձնվել է բնակիչներին:
 
Բակի բացմանը ներկա էին Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար կազմն ու անդամները, հյուրեր և բնակիչներ:
 
Հարգելի՛ բնակիչներ, հուսով ենք, որ նոր բակը կլինի առօրյա հանգստի ձեր սիրելի վայրերից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին