Կարևոր իրադարձություններ

Պաուլո Բենտուն հեռանում է Հարավային Կորեայի գլխավոր մարզչի պաշտոնից

06 Դեկտեմբեր, 2022 12:45
Պաուլո Բենտուն հեռանում է Հարավային Կորեայի գլխավոր մարզչի պաշտոնից

Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն Քաթարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Բրազիլիայի հավաքականին 1:4 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է այս պաշտոնից հեռանալու մասին։

«Մենք պետք է մտածենք ապագայի մասին, և դա կապված չի լինի Կորեայի հավաքականի խաղացողների հետ։ Ես հենց նոր այդ մասին հայտարարեցի խաղացողներին և Հարավային Կորեայի ֆեդերացիայի նախագահին։ Այս որոշումը կայացվել է դեռ սեպտեմբերին։ Պետք է շնորհակալություն հայտնեմ խաղացողներին իրենց արածի համար։ Նրանք տվեցին իրենց ողջ ուժը, և ես ուրախ և հպարտ եմ, որ նրանց մարզիչն էի»,- Պաուլո Բենտոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Պաուլո Բենտոն Կորեայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։ Երկիրը պատմության մեջ առաջին անգամ է ընդունում մրցաշարը։ Առաջնությունն օրացուցային տարվա վերջում անցկացնելու որոշումն ընդունվել է բնակլիմայական պայմաններից ելնելով։

 

Լրահոս

Դիտել ավելին