Կարևոր իրադարձություններ

Նույնականացման քարտեր տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են. փոխոստիկանապետ

06 Դեկտեմբեր, 2022 12:11
Նույնականացման քարտեր տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են. փոխոստիկանապետ

Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը խոսելով կենսաչափական անձնագրերի մասին, հայտնել է, որ Հայաստանում նույնականացման քարտերի տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են։

Փոխոստիկանապետն ասաց, որ նույնականացման քարտեր տրամադրվում են բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում դրանց օգտագործման կարիք ունեն. 

«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»։ 

Ֆիդանյանի խոսքով 2020 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766: 

 

Լրահոս

Դիտել ավելին