Երևանի մետրոպոլիտենից հիշեցնում են, որ մետրոն այսօր ու վաղը՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակությունների մասնակցությամբ նկարահանվող ծրագրի պատճառով:
Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։
Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու։