Կարևոր իրադարձություններ

Այսօր ու վաղը ժամը 11:00-18:00-ը Երևանի մետրոպոլիտենը չի գործի

06 Դեկտեմբեր, 2022 11:42
Այսօր ու վաղը ժամը 11:00-18:00-ը Երևանի մետրոպոլիտենը չի գործի
Երևանի մետրոպոլիտենից հիշեցնում են, որ մետրոն այսօր ու վաղը՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակությունների մասնակցությամբ նկարահանվող ծրագրի պատճառով: 
 
Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։
 
Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
 
Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու։
 

Լրահոս

Դիտել ավելին