Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

06 Դեկտեմբեր, 2022 10:38
ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Հայկ Գրիգորյանը 2018-21 թթ. հանդիսացել է ՀՀ ՔԿ նախագահ:

«Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր վստահության քվեն ստանալու և ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»,-ասաց Գրիգորյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին