Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Զելենսկին «տարվա մարդ» է ճանաչվել

06 Դեկտեմբեր, 2022 09:13
Զելենսկին «տարվա մարդ» է ճանաչվել

Բրիտանական ազդեցիկ Financial Times-ի վարկածով «տարվա մարդ» է ճանաչվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ըստ թերթի` Զելենսկին նաև ուկրաինացիների խիզախության և տոկունության մարմնացումն է ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ 

«Ռուս զավթիչների դեմ ազգային գոյատևման դաժան պայքարից ինը ամիս անց Վլադիմիր Զելենսկին հոգնած տեսք ունի՝ աչքերի տակ մուգ շրջանակներով: Այն, ինչ նա կցանկանար անել անխնա զավթիչին դիմակայելու փոխարեն, որդու հետ ձուկ որսալն է»-գրում է պարբերականը:

«Ես ուղղակի ուզում եմ կարպ բռնել Դնեպր գետում»,- ասում է նա։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինան զարմացրել է ամբողջ աշխարհին, երբ դիմագրավել է ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը փետրվարին, իսկ հետո հետ է գրավել զավթված տարածքների մեծ մասը:

Բրիտանական պարբերականն ուշադրություն է հրավիրել ուկրաինական դիվանագիտության արդյունավետության և այս ուղղությամբ Զելենսկու աշխատանքի վրա` նշվելով, որ Կիևին հաջողվել է Արեւմուտքին համախմբել կոալիցիայի մեջ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, հատկապես ֆինանսների և զենքի մատակարարման առումով։

Financial Times-ը մեջբերում է Ուկրաինայի նախագահի`ուկրաինացիներին և արևմտյան դաշնակիցներին ոգեշնչող մի շարք այլ արարքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին