«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։
Հավելենք նաև, որ այս շրջանում գեներալին ուղղված տարբեր տիպի ֆեյք տեղեկություններ ու տեսանյութեր են հրապարակում և փորձում արհեստական ֆոն ստեղծել նրա անձի շուրջ»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: