Կարևոր իրադարձություններ

Ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ. Զաս

05 Դեկտեմբեր, 2022 18:00
Ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։

Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու վեց կետից բաղկացած միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ, որն արժանացել է բոլոր պետությունների հավանությանը»,- նշել է քարտուղարը։

Նրա խոսքով՝ այն ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն էլ դիտորդական առաքելության երկարաձգումն է ևս երկու ամսով։

 

Լրահոս

Դիտել ավելին