Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը վետերաններին պարգևներ է հանձնել (լուսանկարներ)

05 Դեկտեմբեր, 2022 14:52
Արմեն Փամբուխչյանը վետերաններին պարգևներ է հանձնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին՝ նախագահ Ներսես Հեպոյանի գլխավորությամբ:

Ողջյունելով վետերաններին՝ նախարարը կարևորել է նրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:

Գերատեսչության ղեկավարը պարգևներ է հանձնել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով:

Մասնավորապես՝ պարգևատրվել են պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետներ Գեղամ Ռաֆիկի Լալայանը և Գևորգ Հմայակի Թադևոսյանը՝ «Փրկարար ծառայության պատվավոր գնդապետի» կոչումներով, «ԱԻՆ վետերան» մեդալ է հանձնվել պաշտոնաթող փ/ծ գնդապետ Հրաչ Սիմոնի Ասատրյանին:

Մեդալներով են պարգևատրվել նաև՝ պաշտոնաթող փ/ծ գնդապետ Ավետիք Արամայիսի Բաբայանը, պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Չատինյանը, պաշտոնաթող փ/ծ մայոր Դավիթ Մհերի Հակոբյանը և պաշտոնաթող փ/ծ ավագ Հովհաննես Ստեփանի Անդրեասյանը:

«ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. փետրվարի 10-ին:

Կազմակերպության հիմնադիր նախագահ էր ընտրվել պահեստազորի գնդապետ Ռոբերտ Ցոլակի Թադևոսյանը, 2011թ. սեպտեմբերին նա հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից:

2011 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ՝ խորհրդի նախագահ է ընտրվել նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին