Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում չորս ադրբեջանցիներ բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

04 Դեկտեմբեր, 2022 17:23
Մարտակերտում չորս ադրբեջանցիներ բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել է ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։

Շարասյունը բաղկացած է եղել բեռնատար մեքենաներից և մեկ մարդատար ավտոմեքենայից, որում եղել են քաղաքացիական հագուստով թվով չորս ադրբեջանցի։

Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել, որից հետո մարդատար մեքենայում գտնվող ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների հանդեպ՝ ծաղրելով ու վիրավորելով նրանց։

Առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներն ու բեռնատար մեքենաների վարորդները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով որոշ ժամանակ հետո նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը նորից քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վնասվել է նաև ադրբեջանական մարդատար մեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար մեքենայում գտնվող անձինք ադրբեջանական զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, մինչդեռ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերական կիրառումը պետք է ունենա միայն հումանիտար նպատակներ:

Այս պահին Արցախի Հանրապետության ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ 

Հայտնում է Արցախի ոստիկանությունը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին