Կարևոր իրադարձություններ

Սյունիքում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել

04 Դեկտեմբեր, 2022 17:51
Սյունիքում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին