Կարևոր իրադարձություններ

Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

04 Դեկտեմբեր, 2022 16:47
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին