Կարևոր իրադարձություններ

Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշ» մեդալն Արցախի Հանրապետությունից. Ջոն Ինյարիտու

04 Դեկտեմբեր, 2022 15:11
 Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշ» մեդալն Արցախի Հանրապետությունից. Ջոն Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ինյարիտուն գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։

Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալը ստացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այս օրերին Հայաստանում է։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ, այցելել Ջերմուկ և Սոթք, ծանոթացել սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին