Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենա է ընկել կամրջից

04 Դեկտեմբեր, 2022 11:02
Երևանում մեքենա է ընկել կամրջից

Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենա է ընկել կամրջից, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:52-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Մ. Խ.-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին